Ոստիկանի վրա մահացու կրակոց արձակած 16-ամյա երիտասարդը ներկայացրել է ոստիկանից խլված ատրճանակն ու սպանության վայրում պատմել դեպքի մանրամասները (ֆոտո)
Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, տաք հետքերով հայտնաբերվել ու ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են բերման ենթարկվել Պռոշյան գյուղի բնակիչներ, 16-ամյա և 18-ամյա եղբայրներին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 16-ամյա եղբայրը ոստիկաններին և քննիչներին մատնացույց է արել իրենց տան այն վայրը, որտեղ թաքցրել է ոստիկանության ծառայող Տիգրան Առաքելյանից խլված, նրա հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը, որովինքը մահացու կրակոց է արձակել Տ. Առաքելյանի ուղղությամբ, իսկ Տ. Առաքելյանի ընկերոջն էլ՝ հարվածներ:
Գրեթե մեկուկես ժամ 16-ամյա երիտասարդը փորձում էր ոստիկաններին ու քննիչներին մոլորեցնել, Գյուլնազ տատու հեքիաթները պատմել, թե ատրճանակը՝ մեկ նետել է Հաղթանակ զբոսայգում, մեկ՝ Սարալանջի ճանապարհին, մեկ՝ այլ տեղ: Ի վերջո, ոստիկաններին ու քննիչներին տանը պահված թաքստոցից ներկայացրել է ատրճանակը:
Կայքի տեղեկություններով՝ երեկ սպանության վայրում նա քննչական փորձարարության ժամանակ մատնացույց է արել, թե որտեղ և ինչ պայմաններում է տեղի ունեցել դեպքը:
Քննչական մարմինը դիմելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի այս 2 ճիվաղների նկատմամբ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում