Սիրիայում ոչնչացվել է 637 քուրդ զինյալ. Թուրքիայի ՊՆ
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Սիրիայում իրականացվող գործողության արդյունքում 637 քուրդ զինյալ է ոչնչացրել: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ին ներխուժեց Սիրիայի հյուսիս:
Սիրիան բազմիցս քննադատել է Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը: Մի շարք եվրոպական երկրներ դադարեցրել են Թուրքիային ռազմամթերքի մատակարարումը: