Հայկական ազգանունով Ռուսաստանի քաղաքացիները կարող են մեկնել Ադրբեջան. Մամեդյարով
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ հայկական ազգանուններով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները կարող են այցելել Ադրբեջան, սակայն նրանք պետք է նախօրոք այդ մասին տեղեկացնեն Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատանը, որպեսզի, նրա խոսքով, «զերծ մնան հուզական ֆոնից»:
Ավելի վաղ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Քրիստինա Գևորգյանն իր Facebook-ի էջում հայտնել էր, որ շուրջ 13 ժամ իրեն պահել են Բաքվի օդանավակայանում՝ առանց արտաքին աշխարհի հետ որևէ կապի հնարավորության և չեն բացատրել, թե որն է պատճառը:
Նա ասել է, որ ևս մեկ ընտանիքի թույլ չեն տվել դուր գալ Բաքվի օդանավակայանից, քանի որ ընտանիքի անդամներից մեկի ազգանունը յան-ով է վերջացել: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հավելել է, որ նման միջադեպերը չեն կարող ստվեր գցել ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա: