Ինչ է գրել Թրամփն Էրդողանին ուղղված նամակում Սիրիայում թուրքերի հարձակման օրը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է գրել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանին, որում խնդրել է, որ նա «հիմարի տեղ չդնի» ամբողջ աշխարհին: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Նշվում է, որ Թրամփը նամակը գրել է հոկտեմբերի 9-ին և հենց այդ օրն էլ թուրքական զորքերը ռազմական գործողություններ սկսեցին Սիրիայում:
Նամակում Թրամփը գրել է նաև, որ Էրդողանը չի ցանկանում իր վրա վերցնել այն սպանությունների պատասխանատվությունը, որոնք կարող են լինել ռազմական գործողությունների ժամանակ: