Ամերիկյան օդուժը հարվածներ է հասցրել Սիրիայում
Ամերիկյան օդուժը հարվածներ է հասցրել Սիրիայում: Այս մասին տեղեկանում ենք Reauters լրատվական գործակալությունից:
F-15 կործանիչները հարվածներ են հասցրել այն վայրերում, որտեղից հեռացել է ամերիկյան զորքը: Նրանք այս քայլին դիմել են, քանի որ վստահ են եղել, որ այդտեղ հնարավոր է մնացած լինի գաղտնի պահված զենք-զինամթերք:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ից Սիրիայում թուրքական զորքերը սկսել են ռազմական գործողություն: