Պռոշյան գյուղում հայտնաբերվել է Ազատության պողոտայում ոստիկանից խլված ատրճանակը
Իրավապահները հայտնաբերել են այն ատրճանակը, որից արձակված կրակոցից հոկտեմբերի լույս 16-ի գիշերը Ազատության պողոտայում սպանվել է ոստիկան Տիգրան Առաքելյանը։ Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանի հաշվեցուցակային ատրճանակը հայտնաբերվել է կասկածյալների բնակության վայրում։