Շատերը չէին հավատում, որ մեզ մոտ կստացվի, բայց մենք ունեցանք այս նվաճումը․ Ռևազյան
Այսուհետ բազմաթիվ մարդիկ, որոնք երբևէ ճանապարհորդելու հնարավորություն չեն ունեցել, կարող են մեկնել Եվրոպա շատ մատչելի գներով,- ֆեյսբուքի իր էջում գրում է Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։
Ռևազյանը մասնավորապես գրել է․
«Շատ ուրախ եմ Ryanair-ի հայկական շուկա մուտք գործելու կապակցությամբ: Այսուհետ բազմաթիվ մարդիկ, որոնք երբևէ ճանապարհորդելու հնարավորություն չեն ունեցել, կարող են մեկնել Եվրոպա շատ մատչելի գներով
Նշեմ, որ այս արդյունքին մենք հասանք մի տարուց էլ քիչ ժամանակում, ինչը ավիացիայի ոլորտում ինքնին աննկարագրելի հաջողություն է: Չնայած շատերը չէին հավատում, որ մեզ մոտ կստացվի, բայց մենք ունեցանք այս նվաճումը և մեզ մոտ ստացվեց դա օր ու գիշեր պայքարելով, օր ու գիշեր աշխատելով:
Շնորհակալություն եմ հայտնում այս հաջողությանը նպաստած բոլոր անձանց ու կառույցներին: Բայց հատկապես ցանկանում եմ առանձնացնել փոխվարչապետ Tigran Avinyan / Տիգրան Ավինյան դերը, առանց որի անվերապահ աջակցության հաջողության չէինք հասնի: Նա այս գործընթացի ամբողջ ընթացքում ժամանակ է ինձ տրամադրել և լսել բոլոր խնդիրները, և համատեղ արագ ու արդյունավետ աշխատանքի արդյունքում գտել ենք սպառիչ լուծումներ:
Ժամանակին իմ Դանիայից Հայաստան հայրենադարձվելու հիմնական նպատակներից մեկն էր Հայաստանը աշխարհի հետ առավել կապված տեսնելը, և այսօր մենք շատ կարևոր քայլ ենք կատարում այս ուղղությամբ»: