«Ղարաբաղն Ադրբեջան է» գրությամբ պաստառներով հարյուրավոր ադրբեջանցիներ մոտենում են Արցախի սահմանին (տեսանյութ)
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ադրբեջանական կողմը բացահայտ սադրանքների գնում։ Մասնավորապես Արցախին սահմանամերձ Ադրբեջանի Թարթառի շրջանում (Մարտակերտի շրջանի ուղղությամբ) հարյուրավոր ադրբեջանցիներ են հավաքվել, որոնք «Ղարաբաղը Ադրբեջան է» գրությամբ պաստառներով շարժվում են սահմանի կողմը և պատրաստվում են հատել այն:
Հավաքվածների մեջ կան նաև անչափահասներ։ Որոշ տեղեկությունների համաձայն, նրանց այդտեղ են բերել միկրոավտոբուսներով` ոստիկանության ավտոմեքենաների ուղեկցությամբ։
Առայժմ կազմակերպիչները հայտնի չեն: