Իրանում միասեռականի են հրապարակայնորեն կախաղան հանել
Իրանում հրապարակայնորեն մահապատժի է ենթարկվել միասեռականության մասին օրենքները խախտելու համար դատապարտված մի տղամարդ:
The Jerusalem Post-ը տեղեկացնում է, որ դեպքը տեղի է ունեցել տարվա սկզբին, բայց հայտնի է դարձել միայն հիմա։ Նշվում է, որ 31-ամյա իրանցին, որի անունը չի հաղորդվում, կախաղան էր հանվել հունվարին՝ Կազերուն քաղաքում (Ֆարսի նահանգ):
Նա մեղադրվում էր տղամարդկանց միջև սեռական հարաբերությունների մասին օրենքը խախտելու, ինչպես նաև15 տարեկան երկու անձանց առևանգելու մեջ:
Միևնույն ժամանակ, ISNA գործակալությունը նշել է, որ քաղաքի բնակիչները իրենց գոհունակություն են արտահայտել տեղի ունեցածի համար և շնորհակալություն են հայտնել դատական իշխանություններին՝ տղամարդուն մահապատժի ենթարկելու համար։