Բջջային հեռախոսներ, խաղաթղթեր, կտրող-ծակող գործիքներ. մի շարք ՔԿՀ-ներից արգելված իրեր են հայտնաբերվել (լուսանկարներ)
Հոկտեմբերի 8-ից 16-ն ընկած ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկներում իրականացված խուզարկությունների արդյունքում մի շարք արգելված իրեր են հայտնաբերվել, տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։
Մասնավորապես, ՀՀ ԱՆ «Վարդաշեն», «Արմավիր», «Նուբարաշեն», «Արթիկ» և «Հրազդան» ՔԿՀ-ներում հայտնաբերվել են 29 բջջային հեռախոս, 10 բաժանորդային քարտ, բջջային հեռախոսի 8 լիցքավորման սարք, 4 ականջակալ, 5 կտրող-ծակող գործիք, գործարանային արտադրության 104 խաղաթուղթ, 1-ական ինքնաշեն նարդի և դաջվածքի սարք, ազատազրկված անձանց կողմից փոխանցումներ կատարելու համար նախատեսված և պարանով ամրացված 1 պարկ:
Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: