Հայտնի է, թե որքան տարածք է այժմ գտնվում Թուրքիայի հսկողության տակ. Էրդողանը մանրամասնել է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ իրականացնելուց ի վեր շուրջ 1220 քառակուսի կիլոմետր տարածք է վերցրել իր հսկողության տակ:
«Մեր կողմից իրականացվող գործողությունների շրջանակներում 1220 քառակուսի կիլոմետր տարածք արդեն մաքրել ենք ահաբեկիչներից»,- հայտարարել է Էրդողանը:
Ավելի վաղ՝ շաբաթ օրը, Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական զորքը իր հսկողության տակ է վերցրել Ռաս էլ-Ային քաղաքը, իսկ մեկ օր անց՝ նաև Թել Աբյադ քաղաքը: