Սիրիայի Մանբիջ քաղաքում թուրք զինվորականներ են զոհվել
Սիրիական Մանբիջ շրջանում երկու թուրք զինվորական է զոհվել՝ սիրիական բանակի կողմից արձակած հրետակոծության արդյունքում: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:
Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի օրը և նախօրեին թուրքական կողմը հայտնեց, որ զինվորները զոհվել էին Սիրիայի քրդերի կողմից հրետակոծման արդյունքում:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ թուրք-սիրիական ողջ սահմանի երկայնքով կտեղակայվեն սիրիական զորքերը՝ քրդերին աջակցություն ցուցաբերելու համար:
Մանբիջը Հալեպի շրջանում գտնվող քաղաք է, որը հսկվում էր ամերիկյան զորքերի կողմից, իսկ այնտեղ տեղակայված էին քրդերը: Վերջին գործողություններից հետո քաղաք են մտել սիրիական զորքերը: