Ուրբաթ օրը ամբողջ Կատալոնիայում գործադուլ կլինի
Կատալոնիայի անկախության կողմնակիցները երկրի տարբեր քաղաքներից հազարներով ուղևորվել են դեպի Բարսելոնա, որտեղ ուրբաթ օրը պետք է համընդհանուր գործադուլ ու ցույցեր անցկացվեն:
Մարդիկ փողոցներ են դուրս եկել այն բանից հետո, երբ դատարանը ազատազրկման դատապարտեց այն քաղաքական գործիչներին, ովքեր 2017 թվականին անցկացրել էին Կատալոնիայի անկախության հանրաքվեն:
Նախատեսվում է, որ մինչ ուրբաթ օրը Բարսելոնա կժամանեն տասնյակ հազարավոր ցուցարարներ:
Այսպես կոչված «Ազատության համար քայլերթը» կազմակերպել է Կատալոնիայի ազգային ասամբլեան, որի ղեկավարներ Ժորդի Սանչեսն ու Ժորդի Կուիշարը դատարանի կողմից դատապարտվել են 9 տարվա ազատազրկման: