ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) Տղե'ք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք խելոք կկանգնենք. հոգևորականը` ոստիկաններին (տեսանյութ) Ոստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ) «Մենք ենք մեր սարերը» ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «իրենց մշակութային ժառանգություն» Ավանդական ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ․ ՈՒՂԻՂԱնուշ Գրիգորյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ Հայաստան եկած ռուս խաղաղապահները այսօր վերադարձել են ԼՂ Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը․ ՈՒՂԻՂԱրգենտինայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին Հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար Խաչատուրյանը Ֆրանսահայերի խորհրդի նախագահին է ներկայացրել ՀՀ սահմանազատման գործընթացը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Տիգրան ԱբրահամյանԱնահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը Անցած 1 օրվա ընթացքում գրանցվել է 11 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԱռանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է․ ԱլիևԿառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըՄեզ ոչնչացնում եմ մեր հարկերով ապրող ու գոյատևող ճիվաղները. Արմեն ՄանվելյանԳյուղապետեր ջան, մի կաշկանդվեք, խոսեք կամերաների առաջ. ամեն ինչ սուտ է ասել, խոսեք. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա. ԵԿՄ-ականը դիմել է իրեն ազատելու համար
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-իցՍա հույսի առկայծող ճանապարհ է․․․ Ալեն ՍիմոնյանԳեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն
Ադրբեջանի ու Հայաստանի փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են․ կառավարությունը հայտարարություն է տարածել
Ընտրված է վարկաբեկման սխալ մեթոդը. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունՑեղասպանումը և հայրենիքի բռնազավթումը նոր թափ է ստանում. ԱՍԱԼԱ-ի քաղաքական ղեկավարությունՎիկտոր Օրբանը կանխատեսել է Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտըԱդրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան
Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ Ադրբեջանը և Հայաստանը միջնորդների կարիք չունեն մենք` երկու կողմերով, համաձայնության կհասնենք․ ԱլիևՆիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել
Սասուն Միքայելյա՛ն, Դուք և Ձեր կցորդները հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան
Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ, տեսանյութ)
Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը«Այ սամազվանեց թագավոր». Նոյեմբերյանում բնակիչները ծեծի ենթարկեցին Տավուշի երկրապահի ղեկավար Յուրային, ով երեկ մեքենան վարել էր ցուցարարների վրա (տեսանյութ)ԵՄ-ն կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմՏավուշում նույն անձը 2 անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Արամ Վարդևանյան«Ըստ ամենայնի՝ Փաշինյանը վաղը իր ուղերձով «կընդառաջի» Էրդողանի «առաջարկին»». Հակոբ Բադալյան
Սահմանազատում կոչվածին չմասնակցեք, տղե՛րք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին, ձեր պատժելու գործի անմիջական կատարողն եմ լինելու․ գեոդեզիստը դիմել է իր գործընկերներին
Քաղաքացիները «Հայփոստ»-ից կեղծ SMS են ստանում, որը ներկայացվում է որպես աշխատանքի «թույն» առաջարկ. ՄարտիրոսյանԱվտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավորՎերջին օրերին իշխանական թիմի արշավը ցեղասպանության դեմ հասցվում է տրամաբանական ավարտին. թյուրքագետՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՊիտի Արցախ վերադարձ լինի, որ Մայր Հայաստանը փրկվի, որ խաղաղություն ունենալու հնարավորություն լինի… Արցախի ԱԺ պատգամավոր Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք, խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք, մենք չենք ուզում իրենց հետ ապրենք․ ճանապարհ փակած քաղաքացիներԻ գիտություն կեղծ լուրեր տարածողներին` Տիգրան Աբրահամյանը երեկ ողջ օրը եղել է Տավուշի մարզում. ՀՀԿ ԵԿ ղեկավարը` տելեգրամյան ալիքներում տարածված ապատեղեկատվության մասին Ուկրաինայի իշխանությունները պետք է մոռանան 1991 թվականի սահմաններին հասնելու անիրատեսական նպատակը.The New York Times Մեր իրավունքների պաշտպանության հարցն այսօր առավել քան երբևէ վերանորոգելու անհրաժեշտութուն կա. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը
Վազող տողեր

Քրդերի հետ տեղի ունեցողը սթափեցնող դաս պետք է լինի մեզ համար, եթե չենք ցանկանում երբևէ հայտնվել այս վիճակում, պետք է մեզ մի քանի հարց տանք․ Չալաբյան

«Ազգային Օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սիրիայում Թուրքիայի կողմից քրդերի դեմ իրականացվող գործողությանը՝ նշելով, որ այն պետք է դաս լինի մեզ համար։

Գրառումն ամբողջությամբ` ստորև․

«Երեկ շատերդ տեսել եք թուրք զինվորների կողմից զոհված քրդերին գլխատելու սարսափելի կադրերը։ Այս ամենը տեղի է ունենում ողջ «քաղաքակիրթ» աշխարհի հայացքի ներքո, որը փարիսեցիաբար հանձնել է իր նախկին դաշնակիցներին թուրքերի հոշոտմանը։

Քրդերի հետ տեղի ունեցողը սթափեցնող դաս պետք է լինի մեզ համար։ Քրդերը կռվող ժողովուրդ են և թուլամորթ չեն, սակայն նրանք հայտնվել են այս արյունոտ մսաղացում մի քանի պատճառով՝ միջազգայնորեն ճանաչված պետություն չունեն, ճիշտ չեն գնահատել իրենց ուժերը տարածաշրջանային բարդ առևտրում, և հույսները դրել են մի դաշնակցի վրա, որը տարածաշրջանում բարդ և հարափոփոխ խաղ է վարում, և պատրաստ է արանքում տարբեր տակտիկական զոհաբերությունների՝ այդ խաղը առաջ տանելու համար։

Եթե մենք չենք ցանկանում երբևիցե այս վիճակում հայտնվել (հիշեցնեմ, որ 2016 թ ապրիլին մոտ էինք), պետք է մեզ մի քանի կարևոր հարց տանք․

ա) ինչու են որոշ մարդիկ համառորեն պնդում, որ Արցախը պետություն չի (կրկնելով հակառակորդի մշտական պնդումները), նրա ղեկավարին նսեմացնելով մարզպետ անվանում, և ամեն կերպ փորձում խարխլել Արցախի միջազգային լեգիտիմությունը

բ) ինչու են նույն այդ մարդիկ անընդհատ պնդում, որ Գյումրիի ռուսական ռազմական բազան պետք է Հայաստանից հանել, առանց նույնիսկ բացատրելու, թե տեղը առաջացած դատարկությունը ով պետք է լցնի (հիշեցնեմ, որ 1918-1921 թվերին երկու անգամ լցրել է Թուրքիան, մասսայական կոտորածներով)

գ) ինչու են որոշ այլ մարդիկ էլ հպարտորեն պնդում, որ մեզ ռազմական բյուջեն պետք չի ավելացնել, քանի որ մենք արդեն 4 կործանիչ ինքնաթիռ ենք գնում, մոռանալով, որ Ադրբեջանը արդեն ունի դրան մոտ կարգի 16 կործանիչ, իսկ Թուրքիան ընդհանրապես այդ կարգի 240 ինքնաթիռ ունի։

դ) ինչի են նույն այդ մարդիկ պնդում, որ Արցախյան պատերազմում կռված, և այդ պատերազմում հաղթանակը կռած հերոսները այսօր դավադիրներ և դավաճան են։

Եթե այդ հարցերի պատասխանները չգտնեք, մտածեք այն մասին, որ գուցե այդ ամենը արվում է, որ վաղը քրդերի տեղը մենք լինենք։ Ի տարբերություն քրդերի, 1918 թվականին մենք հրաշքով կարողացանք մեր հայրենիքի մի փոքր կտոր մազապուրզ անել թուրքական յաթաղանից և վրան պետություն ստեղծել, 1994-ին էլ կարողացանք դա ամրապնդել մեր փառապանծ հաղթանակով։ Աշխարհում շատերին դա հանգիստ չի տալիս, և իրենք ամեն ինչ անելու են, որ մենք վերադառնանք քրդերի կարգավիճակին։

Մենք, սակայն, չպետք է միամիտ լինենք, և թույլ չտանք, որ նորօրյա բոլշևիկները մեզ հերթական անգամ հանձնեն նորօրյա Քեմալի ողորմածությանը։ Վկան՝ այսօրվա քրդերի ճակատագիրը»։