Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան
Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության, թշնամանքի և անհանդուրժողականության կրիտիկական սահմանագծին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանը։
Նա մասնավորապես գրել է.
«Հաշվի առնելով մեր տարածաշրջանում կատարվող՝ աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական իրողություններն ու սպասվող զարգացումները մեզ առավել քան երբեք պետք է միասնականություն, միաբանությու և համախմբվածություն...»։