Լուկա Մոդրիչը վնասվածք է ստացել
Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մկանային վնասվածք է ստացել Խորվաթիայի հավաքականի կազմում։ Այս մասին տեղեկանում ենք Marca պարբերականից։
Մոդրիչը բաց կթողնի 3-4 շաբաթ։ Նա չի կարող թիմին օգնել «Բարսելոնա»-ի հետ կայանալիք սկզբունքային խաղում։
Ընդգծենք նաև, որ այս մրցաշրջանում ոչ հաճախ է Զիդանը Մոդրիչին խաղադաշտ դուրս բերում մեկնարկային րոպեներից։