Փարիզում բախվել են հրշեջներն ու ոստիկանները
Փարիզում բախվել են ոստիկաններն ու հրշեջները։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Դեռ երեկ առավոտից Ֆրանսիայի տարբեր կողմերից մայրաքաղաք են եկել հրշեջները։ Նրանց թիվը կազմում է 5-10 հազարի: Հրշեջները ցանկանում են, որ երկրի իշխանությունը բարձրացնի իրենց աշխատավարձերը։
Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել ցույցը ցրելու համար, սակայն ցուցարարները շարունակում են այնտեղ մնալ։
Նշվում է, որ այսօր երեկոյան հրշեջ-ցուցարարների թիվը կարող է կրկնապատկվել։