Պուտինն Էրդողանին հրավիրել է Ռուսաստան՝ քննարկելու Սիրիայի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են Սիրիայի հարցը, ինչպես նաև պայմանավորվել են հանդիպել առաջիկա օրերին։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Նրանք քննարկել են Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակը, ինչպես նաև այն տարածքների հարցը, որտեղ հումանիտար օգնություն է հատկացվում մարդկանց։
Նշվում է նաև, որ Պուտինն Էրդողանին հրավիրել է Ռուսաստան, որտեղ առաջիկա օրերին երկու երկրի առաջնորդները կհանդիպեն ու ավելի մանրամասն կքննարկեն Սիրիայում ստեղծված իրավիճակը։