Փաշինյանի անունից ի պատիվ Վրաստանի վարչապետի պաշտոնական ընթրիք է տրվել
Նիկոլ Փաշինյանի անունից ի պատիվ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի այսօր՝ հոկտեմբերի 15–ին, տրվել է պաշտոնական ընթրիք։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի լրատվության ծառայությունից։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:
Այցի ընթացքում Գեորգի Գախարիան հանդիպումներ է ունեցել նաև նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: