Գրիգորի Հայրապետովն ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից ազատվել է
Արմեն Սարգսյանի հրամանագրով Գրիգորի Հայրապետովն ազատվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի.
Գրիգորի ՀԱՅՐԱՊԵՏՈՎԻՆ ազատել Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից»,– ասված է հրամանագրում:
Հիշեցնենք, որ Հայրապետովը նշանակվել էր 2018 թվականի հունիսի 11-ին։ Մինչ այդ նա եղել է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի թիկնազորներում՝ ավագ թիկնապահ։