Տեղի են ունեցել մի շարք նշանավոր իրադարձություններ, և ես Ձեզ տեղեկություններ կհաղորդեմ. Բակո Սահակյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին:
Ողջունելով հյուրին՝ Փաշինյանն ընդգծել է, որ կարևոր է համարում պարբերական հանդիպումները:
«Իհարկե, հանրությունն այդ հանդիպումներից ոչ բոլորի մասին է տեղեկանում, որովհետև մենք գործնական կապի մեջ ենք և անընդհատ տարբեր հարցերով քննարկումներ ենք ունենում և այսօրվա քննարկումն էլ կարևոր է վերջին շրջանում տեղի ունեցած մի շարք հանդիպումների քննարկումների արդյունքների և տպավորությունները Ձեզ հետ կիսելու առումով»,- նշել է Փաշինյանը:
Բակո Սահակյանն իր հերթին նշել է, որ իրենց հանդիպումներն օգտակար են. «Տեղի են ունեցել մի շարք նշանավոր իրադարձություններ և այդ ամենի մասին ես Ձեզ տեղեկություններ կհաղորդեմ և այս կարգի հանդիպումների ժամանակ մենք ի մի ենք բերում նախորդ ժամանակաշրջանի աշխատանքները և նախանշում հաջորդ մեր առաջադրանքները»: