Լիբիան ցանկանում է 2 օրում ազատագրել Տրիպոլին, բայց մտավախություններ ունի
Լիբիայի ազգային բանակը 1-2 օրում կարող է գրավել Տրիպոլին՝ ծանր տեխնիկայի կիրառմամբ, սակայն խուսափում է դա անելուց՝ խաղաղ բնակչության շրջանում հնարավոր զոհեր թույլ չտալու համար: Այս մասին հայտնել է Լիբիայի ազգային բանակի առաջնորդ, մարշալ Խալիֆ Խաֆտարը:
Խաֆտարի գլխավորած ուժերն ապրիլի 4-ից սկսել են ռազմական գործողությունների ծրագիրը, որի նպատակն է, ինչպես մարշալ Խաֆտարն էր հայտարարել, «Տրիպոլին ազատել ահաբեկիչներից»:
Ռազմական գործողությունների սկզբից մինչ այս պահը շուրջ հազար մարդ է զոհվել, ավելի քան 5 հազարը՝ վիրավորվել:
«Մենք կարող ենք մեկ կամ երկու օրում ավարտին հասցնել այս ամենը ու վերցնել Տրիպոլին, սակայն վախենում ենք, որ այդ գործողությունների արդյունքում քաղաքը կավերվի և մեծ թվով խաղաղ բնակիչներ կզոհվեն: Մենք առաջնային ենք համարում Տրիպոլիի ու դրա բնակիչների անվտանգությունը, ոչ թե քաղաքն ավերելը»,- ասել է Խաֆտարը: