Սիրիայից արձակված հրթիռներից Թուրքիայում զոհվել է 2 մարդ և վիրավորվել 12-ը
Սիրիայի հետ սահմանակից Կիզիլթեփ թուրքական գյուղում Սիրիայից արձակած
թնդանոթների հետևանքով երկու մարդ զոհվել, 12-ը տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտնել էր, որ Սիրիայի հյուսիսում գտնվող քրդերի արձակած հրթիռների հետևանքով թուրքական տարածքում 18 խաղաղ բնակիչ է զոհվել, 147-ը՝ վիրավորվել: