Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է․ Ալեն Սիմոնյանն ուրախ է, որ Հայաստանին ու Ադրբեջանին հաջողվել է ֆիքսել սահմանըԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոցԻտալիան Ղարաբաղում Թուրքիայից հետո երկրորդ շատ ընկերություններ ունեցող երկիրն է. Ալիև
Տավուշում ակցիայի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվեց, մեկ այլ քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ (տեսանյութ)
Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների ոստիկանությունը ձերբակալեց (տեսանյութ)
Ոստիկանները ձերբակալեցին Գերասիմ Վարդանյանին
Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը (ուղիղ)
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնումՌուս խաղաղապահների Արցախից դուրս գալու որոշումը կայացրել են Ռուսաստանը և Ադրբեջանը. ԱլիևԿարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Քրիստինե ՎարդանյանՔաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում (տեսանյութ)ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Գրականության և պատմության քննությունները միավորել ենք». նախարարԴագաղներ տների մուտքի մոտ, պսակներ հենված տան պատերին, ազգանուններով սև լենտեր փողոցների վրա, այս ամենը արվել է 2018-ին հանրապետականների հանդեպ և իրենց երեխաների աչքի առաջ. ՄխիթարյանԻլհամ Ալիևը և Սադիր Ջապարովը այցելել են օկուպացված Վարանդա2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. ԱնդրեասյանՏավուշի մարզի Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը համոզում է, որ դադարեցնեն դասադուլը«Նիկոլ, դավաճան»․․․ քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհ (տեսանյութեր)Ամառային զորակոչը ՀՀ–ում կանցկացվի ապրիլի 29–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալԳեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում էԻրավապահները փնտրում են կնոջ․ ով է նա․ Իսակովի պողոտայի բողոքի ակցայի հետքերովՏավուշցիները հավաքվել են Կիրանցի կամրջի վրա՝ թույլ չտալու սահմանազատման աշխատանքներըԵվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցԵրեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է․ ՍուրենյանցԱննա Հակոբյանը գնացքով Գյումրի է գնումՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնումԿառավարության 2024 թվականի ապրիլի 25–ի հերթական նիստը` ուղիղ միացմամբՏեղին է Փաշինյանի այն բնորոշումը` Հայաստանին «մեշոկի» պես այս կողմից այն կողմ են շպրտում. «Փաստ»Օդի աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՏարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի. «Հրապարակ»Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»ՓԾ-ն զգուշացնում է. ՀՀ-ում կան փակ ճանապարհներԸնդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ»Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Քարֆուր»-ի տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ»
Մամուլ

«Իրատես». Ինչ ե­ղավ, որ այս­պես միան­գա­մից փոխ­վեց Նի­կոլ Փա­շի­նյա­նի կար­ծի­քը

«Իրատես» թերթը գրում է.

««Նի­կոլ Փա­շի­նյա­նի տն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը կար­ծես կա­մաց-կա­մաց վե­րա­դառ­նում է ի­րա­կա­նու­թյուն։ Օ­րերս Ա­րա­գա­ծոտ­նի մար­զում ըն­թա­ցող ներդ­րու­մա­յին բիզ­նես հա­մա­ժո­ղո­վում նա հայ­տա­րա­րեց, թե Հա­յաս­տա­նում ընդ­դի­մա­դիր և իշ­խա­նա­մետ գոր­ծա­րար­նե­րի բա­ժա­նում չկա, ա­պա հա­վե­լեց. «Գոր­ծա­րար­նե­րի շր­ջա­նում մենք ընդ­հան­րա­պես չու­նենք թշ­նա­մի­ներ, բո­լոր գոր­ծա­րար­նե­րին հա­մա­րում ենք մեր դաշ­նա­կի­ցը»։ Նախ` այս հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո ան­մի­ջա­պես հարց է ա­ռա­ջա­նում՝ միայն գոր­ծա­րար­նե­րի՞ շր­ջա­նում թշ­նա­մի­ներ չկան, թե՞ հան­րու­թյան տար­բեր շեր­տե­րի, իշ­խա­նա­կան տե­սա­կե­տից տար­բեր­վող մարդ­կանց միջև ևս։ Բայց սա քն­նարկ­ման այլ թե­մա է, հի­մա բուն խնդ­րի մա­սին։

Այս հայ­տա­րա­րու­թյունն ա­նում է մի մարդ, որն ըն­դա­մե­նը ա­միս­ներ ա­ռաջ հայ­տա­րա­րում էր. «Մինչև հի­մա ներդ­րում ա­սե­լով ի՞նչ է հաս­կա­ցել Ազ­գա­յին ժո­ղո­վը։ Սո­վո­րա­բար կա­ռա­վա­րու­թյու­նում և Ազ­գա­յին ժո­ղո­վում հա­վաք­վել են լավ տղեր­քը և երբ որ ներդ­րում են ա­սել, ա­սել են՝ «Հի­մա մենք ո՞նց պետք է ներդ­րում բե­րենք, մենք բո­լորս ախ­պեր­ներ ենք, և մենք ու­նենք ու­րիշ լավ ախ­պեր­ներ, և կան լավ ախ­պոր ախ­պեր­ներ, կան ախ­պոր ախ­պոր ախ­պեր­ներ, հի­մա մենք ներդ­րում­ներ պետք է բե­րենք Հա­յաս­տան, որ լավ լի­նի, ո՞նց ենք մենք ներդ­րում բե­րում։ Դե ա­մեն մեկս պետք է ա­սենք մեր ախ­պո­րը, մեր ախ­պեր­նե­րը պետք է ա­սեն ի­րենց ախ­պեր­նե­րին, մեր ախ­պոր ախ­պեր­ներն՝ ի­րենց ախ­պեր­նե­րին, և ախ­պեր­նե­րով պետք է գանք ներդ­րում ա­նենք, մի բան ա­նենք, մի բան լի­նի»։ Ե­կեք, նա­յեք մեր երկ­րի ներդ­րում­նե­րի պատ­մու­թյու­նը, ին­չի պա­տա­հա­կան մարդ մեր երկ­րում ներդ­րում ա ա­րե՞լ՝ կամ ե­ղել ա ախ­պեր, կամ ախ­պոր ախ­պեր, կամ ախ­պոր ախ­պոր ախ­պեր, դրա հա­մար է­սօր Հա­յաս­տա­նի ամ­բողջ տն­տե­սու­թյու­նը կամ ախ­պեր ա, կամ ախ­պոր ախ­պեր, կամ ախ­պոր ախ­պոր ախ­պեր։ Մենք ա­սում ենք՝ այս հա­մա­կար­գից հրա­ժար­վում ենք, սա է հե­ղա­փո­խու­թյու­նը»։

Ի՞նչ ե­ղավ, որ այս­պես միան­գա­մից փոխ­վեց Նի­կոլ Փա­շի­նյա­նի կար­ծի­քը ներդ­րող­նե­րի հար­ցում։ Նա էլ չու­նի՞ կա­խար­դա­կան փայ­տիկ, ո­րով տն­տե­սու­թյու­նը թռիչ­քաձև կզար­գաց­նի, իսկ ճամպ­րու­կով փող բե­րող ներդ­րող­նե­րը Հա­յաս­տա­նի «դռա­նը» հերթ կկանգ­նեն։ Ար­տա­սահ­մա­նյան այ­ցե­րի ժա­մա­նակ «հարս­տա­ցեք ու հարս­տաց­րեք» կո­չին ար­դեն ան­հա­ղո՞րդ են։ Ի՞նչ կա­տար­վեց։ Իսկ ո՞վ էր ա­նընդ­հատ վս­տա­հեց­նում, որ կո­ռուպ­ցիա, փայ մտ­նել չկա, ու ին­չու՞ այդ ա­մե­նը չաշ­խա­տեց, ին­չու՞ ներդ­րող­նե­րը վա­զե­լով չեն գա­լիս Հա­յաս­տան, չէ՞ որ ՀՀԿ-ն էլ խոր­հր­դա­րա­նում չէ, որ խան­գա­րի նրանց։

Հի­մա «ախ­պոր ախ­պոր ախ­պեր­նե­րը» թշ­նա­մի չե՞ն, իսկ Հա­յաս­տա­նի ամ­բողջ տն­տե­սու­թյու­նը ախ­պեր կամ ախ­պոր ախ­պեր չէ՞, չե՞նք հրա­ժար­վում այս հա­մա­կար­գից, էլ մի բան ա­նե­լով մի բան չի՞ լի­նում։ Ե­թե այդ ախ­պեր­ներն էլ ներդ­րում չա­րե­ցին, ո՞վ ե­կավ Հա­յաս­տան ու ներդ­րում բե­րեց այս 1,5 տա­րում։ Ի­րա­կա­նում Փա­շի­նյա­նը հաս­կա­ցավ, որ ոչ մի հայ­տա­րա­րու­թյամբ, խոս­տու­մով, հե­ղա­փո­խու­թյան ա­նընդ­հատ գո­վերգ­մամբ գեթ մեկ գոր­ծա­րա­րի սիր­տը չի կա­րող շա­հել՝ նրան ստի­պե­լով մի երկ­րում գու­մար­ներ ներդ­նել, որ­տեղ շատ ա­նո­րո­շու­թյուն­ներ կան՝ քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կից, դա­տաի­րա­վա­կան ան­հաս­կա­նա­լի խն­դիր­նե­րից սկ­սած, մինչև չա­վարտ­ված պա­տե­րազմ ու­նե­ցող երկ­րի կար­գա­վի­ճակ։ Եվ այս­պի­սի երկ­րում, ա­յո, միայն հա­մո­զե­լով, գու­ցե նաև ախ­պեր­նե­րի ախ­պեր­նե­րով կա­րող ես քա­րը քա­րին դնել։ Իսկ ե­թե նրանց էլ ա­ջու­ձախ «փռե­լով» ա­ռաջ ես գնում, նշա­նա­կում է` ոչ մի ներ­դր­ման հույս չպի­տի ու­նե­նալ։

Կար­ծում ենք` ի­րա­կա­նու­թյան հետ ա­ռեր­սու­մը Նի­կոլ Փա­շի­նյա­նի մոտ սկս­վեց այն պա­հից, երբ մո­տե­ցավ հան­րու­թյա­նը ե­կող տար­վա բյու­ջեն ներ­կա­յաց­նե­լու ժա­մը, բյու­ջե, որ­տեղ ՀՀԿ-ից ժա­ռան­գած ո­չինչ չկա, դա ամ­բող­ջո­վին Փա­շի­նյա­նի կա­ռա­վա­րու­թյան բյու­ջեն է։ Եվ ո՜վ զար­մանք, այս ան­գամ էլ հե­ղա­փո­խա­կան ակն­կա­լիք­ներ չպետք է ու­նե­նալ, հա­սա­րա­կու­թյան սպա­սե­լիք­ներն այս ա­ռու­մով էլ չեն ար­դա­րա­նա։ Սա գի­տակ­ցե­լով է Փա­շի­նյա­նը սկ­սել սի­րա­շա­հել գոր­ծա­րար հատ­վա­ծին, իսկ թե նրան­ցից քա­նիսն այս ան­գամ կան­սան նրա հոր­դոր­նե­րին, դժ­վար է ա­սել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում