Թրամփն Էրդողանին կոչ է արել դադարեցնել Սիրիայում ռազմական գործողությունները
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանին, որպեսզի նա դադարեցնի Սիրիայում ռազմական գործողությունները։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Թրամփն այդ մասին ասել է Էրդողանին հեռախոսազրույցի ժամանակ։ ԱՄՆ-ի նախագահի խոսնակ Փենսը նշել է, որ նախագահն այս հարցում շատ հասկանալի է եղել, երբ հեռախոսով խոսել է Էրդողանի հետ։
Նա նաև նշել է, որ Թուրքիան ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողությունների համաձայնությւոն չի ստացել։