Սահմռկեցուցիչ դեպք Ռուսաստանում․ Կրասնոյարսկում տղամարդիկ սպանել են մարզիկին ու այդ տեսանյութը տեղադրել համացանցում
Կրասնոյարսկի երկրամասի բնակիչները մեղադրվում են բիաթլոնի սպորտի վարպետ Դմիտրի Սիսիգանի սպանության մեջ։
Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։ Մարդասպանները մտել են մարզիկի բնակարան, ջարդել նրա գանգը և այդ ամենը տեսանկարահանել հանցագործության վայրից։ Տղամարդը մահացել է հիվանդանոցում։
Տեսանյութում, որը հրապարակել էին լրատվամիջոցները, երևում է հանցագործների արյունոտ դեմքը։ Պարզվում է, որ նրանք հեռախոսազրույցի ժամանակ վեճ են ունեցել, ինչից հետո էլ 2 տղամարդիկ սպանել են մարզիկին ու այդ տեսանյութը տեղադրել համացանցում։ Մարզիկը հիվանդանոցում 3 օր կոմայի մեջ է եղել, ինչից հետո մահացել է։