Թայֆունի հետևանքով Ճապոնիայում զոհերի թիվը հասել է 61-ի
Ճապոնիայում «Հագիբս» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 61-ի։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Ավելի վաղ տեղի լրատվական գործակալությունները հայտնել էին, որ կա 53 զոհ։ Մոտ 200 մարդ համարվում է տուժած, իսկ անհետ կորածների թիվը 13- է։
Ընդգծենք, որ վերջին 30 տարիների ընթացքում սա ամենամահաբեր թայֆունն էր Ճապոնիայում։