Ամերիկացի զինվորականների հեռանալուց հետո սիրիական Մանբիջ քաղաքը կվերահսկեն ռուսները
ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ ռուս զինվորականները պետք է վերահսկեն սիրիական Մանբիջ քաղաքն այն բանից հետո, երբ այնտեղից հեռանան ամերիկյան զորքերը։ Այդ մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Նշվում է, որ հոկտեմբերի 14-ին ամերիկյան զորքերն ավարտել են իրենց գործողությունները, որպեսզի լքեն քաղաքը։
Որոշ լրատվականներ հայտնում են, որ արդեն այսօր քաղաքի վերահսկողությունը կստանձնեն ռուս զինվորականները։