ՍԴ-ն վարույթ չի ընդունել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը
Սահմանադրական դատարանն այսօր՝ հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի վարույթի ընդունումը մերժել։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։
Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետներում,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ ԱԺ-ն հոկտեմբերի 4-ին, փակ գաղտնի քվեարկությամբ՝ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ ընդունել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը։ Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել 2018-ի փետրվարին։