Թղթադրամ կեղծելու կասկածանքով 20-ամյա երիտասարդի են բերման ենթարկել
Հոկտեմբերի 13-ին Մաշտոցի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, կեղծ փողեր պատրաստելու եւ իրացնելու կասկածանքով առավոտյան հինգին մոտ Բաշինջաղյան փողոցում կայանված «Նիսան» մեքենայով հանդերձ՝ բերման են ենթարկել Դավիթաշենի բնակիչ 18-ամյա մի երիտասարդի:
Ոստիկանությունից հայտնում են, որ նրա մոտ հայտնաբերվել է 20 հազար դրամ անվանական արժեքով նույն սերիայի ու համարի ինը թղթադրամ:
Նախապատրաստվում են նյութեր: