Կատալոնիայում խոշոր ցույցեր են սկսվել
Կատալոնիայում ցույցեր են սկսվել այն բանից հետո, երբ դատարանը մի քանի քաղաքական գործչի մեղադրանք է ներկայացրել 2017 թվականին չարտոնված անկախության հանրաքվե անցկացնելու համար:
Ուսանողները փակել են Բարսելոնայի մի շարք առանցքային փողոցներ, բացի այդ նրանք առաջիկա մի քանի օրերին դասադուլ են հայտարարել:
Բարսելոնայում մի շարք հասարակական կազմակերպություններ սոցիալական ցանցերով կոչ են անում դուրս գալ փողոցներ՝ ի նշան բողոքի: