Հայաստանում տնտեսական հեղափոխությունը սկսվեց և ավարտվեց միայն հայտարարմամբ. փորձագետ
«Սակայն մինչ այժմ նոր մոդելներ չեն ներկայացվել: Հին քարտեզով նոր քաղաք չես կառուցի»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:
Փորձագետի դիտարկմամբ, տնտեսական հեղափոխությունը ենթադրում էր նոր տնտեսական մոդելի, մեխանիզմների ներդրում, համապատասխան քաղաքականության դրսևորում: Մինչդեռ իշխանությունը, ըստ Սուրեն Պարսյանի, շարունակում է հին իշխանությունների քաղաքականությունը:
«Իշխանությունների նեոլիբերալ տնտեսական քաղաքականությունը շարունակվում է, ինչը ենթադրում է հարուստների հետագա հարստացում, որպեսզի այդ հարստացածներն էլ պահեն մյուսներին»,-ասում է փորձագետն ու հավելում, որ որևէ երկիր նման տնտեսական մոդելի դեպքում չի զարգանա, ու այս առումով, Հայաստանը բացառություն չի լինի:
«Հայաստանին անհրաժեշտ է տնտեսական իրական ինկլյուզիվ մոդել»,-ասաց Սուերն Պարսյանը:
Նա այն տեսակետն ունի, որ Հայաստանում տնտեսական հեղափոխությունը սկսվեց և ավարտվեց միայն հայտարարմամբ: