«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի և «Մուլտի գրուպի» հովանու ներքո կայացավ Աշոտ Ղազարյանի հոբելյանական համերգը (տեսանյութ)
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանի հոբելյանական համերգը:
Միջոցառումն անցկացվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի և «Մուլտի գրուպ» կոնցեռնի հովանավորությամբ:
Օրեր առաջ սիրված դերասանի հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը խոստացել էր՝ հոբելյանական երեկոն կանցկացվի ամենաբարձր մակարդակով:
Վաստակաշատ դերասանի 70-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցել են Ծառուկյան ընտանիքի անդամները, Աշոտ Ղազարյանի հարազատները, ընկերներն ու արվեստի երկրպագուները: Երեկոն հագեցած է եղել բազմաթիվ անակնկալներով: