Սիրիական բանակը մտել է Ռաքքայի շրջան
Սիրիական բանակը մտել է Ռաքքայի շրջանի Տաբկա քաղաք, որը գտնվում է քրդերի հսկողության տակ: Այս մասին հայտնում են լիբանանական լրատվամիջոցները, պաշտոնական Դամասկոսը չի հաստատել կամ հերքել լուրը:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Թուրքիան ներխուժեց Սիրիայի հյուսիս, Դամասկոսը որոշում կայացրեց սիրիական բանակն ուղարկել Թուրքիային սահմանակից բնակավայրեր՝ օգնություն ցուցաբերելու քրդերին:
Ավելի վաղ Սիրիայում քրդերին աջակցում էր ԱՄՆ-ն, սակայն երբ Թուրքիան հարձակվեց քրդերի վրա, Ամերիկան հայտարարեց, որ հետ է քաշում իր զորքերը: