Հրթիռներ են ընկել Քաբուլի խորհրդարանի շենքի մոտ
Քաբուլում՝ խորհրդարանի շենքից ոչ հեռու երեք հրթիռ է ընկել: Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:
Տեղի լրատվամիջոցներն ու իշխանությունները դեռևս որևէ տեղեկատվություն չեն ներկայացրել դեպքի մանրամասների վերաբերյալ, չկա տեղեկատվություն, թե որտեղից են արձակվել հրթիռները:
Զոհերի ու վիրավորների վերաբերյալ դեռևս ոչինչ հայտնի չէ: