Միայն Ռուսաստանում «Ջոկեր» ֆիլմը 9 օրում ունեցել է 1 միլիարդ ռուբլի շահույթ
Ռեժիսոր Թոդա Ֆիլիփսի «Ջոկեր» ֆիլմը այն պահից սկսած, ինչ հայտնվել է ռուսական կինոթատրոններում, ունեցել է մոտ 1 միլիարդ ռուբլի շահույթ:
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից: Ֆիլմը Ռուսաստանի կինոթատրոններում հայտնվել է հոկտեմբերի 3-ին և միայն առաջին օրը վաստակել է 100 միլիոն ռուբլի:
Փաստացի 9 օրում ֆիլմը ստացել է 1 միլիարդ ռուբլի շահույթ: