Կրիշտիանու Ռոնալդուն կարիերայում խփեց իր 700-րդ գոլը
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անհավանական ցուցանիշ է գրանցել։ Այս մասին տեղեկացնում է իսպանական Marca-ն։
EURO-2020-ի ընտրական փուլի Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ խաղում աչքի է ընկել գոլով և իր պրոֆեսիոնալ կարիերայում գոլերի քանակը հասցրել է 700-ի։
Այսպիսով նա այս գոլերը խփել է կարիերայում անցկացնելով 973 հանդիպում։