Սիրիայում ամերիկացի զինվորականները մնացել են թուրքական հրետանու կրակի տակ
Պենտագոնը նշում է, որ ամերիկացի զինվորականները թուրքական հրետակոծության տակ են ընկել։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Նշվում է նաև, որ զոհեր ու վիրավորներ չկան։ Պենտագոնի ներկայացուցիչն ընդգծել է նաև, որ թուրքական զորքերը նախօրոք իմացել են ամերիկյան զորքերի մասին։
Հիշեցնենք, որ Սիրիայում Թուրքիայի կողմից ռազմական գործողություններ սկսելուց առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Էրդողանին զգուշացրել էր այս մասին։