Մարտի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՍտորացված, խոնարհ ու անտրտունջ իշխանություն է, երբ խոսքը գնում է Ադրբեջանին պատասխանելու մասին (տեսանյութ) Ղազարավանի միանձնուհիներն այցելել են Արցախից բռնի տեղահանված ընտանիքին (տեսանյութ)Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը«Վահագնի» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ավազակության դեպքի նախաքննությունն ավարտվել էԴատական դեպարտամենտը դատարանների կարիքների համար ձեռք է բերել 4 նոր մեքենաՄարտունի-Երևան երթուղին սպասարկող մարդատար միկրոավտոբուսը կողաշրջվել է. մեքենայում 15 ուղևոր է եղել7 բջջային հեռախոս՝ ներնետված փաթեթում․«Վանաձոր» ՔԿՀ-ում կանխվել է արգելված իրերի փոխանցման հերթական դեպքը (լուսանկար)Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն էժանացել է շուրջ 3 դրամովԷջմիածին-Արմավիր ավտոճանապարհին վթար է եղել. կա 5 վիրավոր, 3 զոհ (լուսանկարներ)Սնուպ Դոգի համերգը կկայանա 2024-ի ընթացքում. ԿԳՄՍՆԿարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Վազգեն աբեղա ՊետրոսյանըԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու դիմումը, ՌԴ հետ հարաբերությունների խզման համատեքստում կարող է առաջացնել լրջագույն ռիսկեր. ՀԱԿՊատգամավորներն ԱԺ-ում հանդես են գալիս հայտարարություններով (ուղիղ)Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը նշանակվել է Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն
Առաջին անգամ Ոսկեպարում մետաղորսիչ սարքեր են դրել Փաշինյանի հետ հանդիպմանը. նոր մանրամասներ
ՀՀ ԿԸՀ անդամները դիտարկել են ՌԴ նախագահական ընտրություններըԾովինար Վարդանյանն ընտրվեց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահԵրևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Ամալյա Սարգսյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվել ենՀՀ կենտրոնական բանկը «Միր» քարտերի սպասարկման վերաբերյալ պարզաբանում է տարածել
Զոյա Թադևոսյանի դուստր Դիանա Գալոյանը «ձեռքը գցել է փրփուրներին»․ ինչ է ծրագրել նա՝ ՀՊՏՀ-ում մնալու համար
Հայաստանի բանկերի մեծ մասը մարտի 30-ից կդադարեցնի «Միր» քարտերի ընդունումըԱռատ ձյան պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի ենԸնտանեկան հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ ամուսինը խանութում դանակահարել է խանութի մենեջերին` իր կնոջը
Ես ողջունում եմ ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը` Փաշինյանի հետ հանդիպումից հետո
2023-ի քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 32 մլրդ 303 մլն դրամի վնաս. Դատախազության ամփոփումը
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Թուրքիայի արտգործնախարարը բացառում է Ուկրաինայում հակամարտության կարգավորումը 2024 թվականին
Նիկոլ Փաշինյանին ցեխն ենք կոխել, հանել. ոսկեպարցին` Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին (տեսանյութ)
ՀՀ ՔԿ հերթական քննչական բաժինը նոր, վերանորոգված վարչական տարածք ունի. բացման արարողությանը մասնակցել է Քյարամյանը (տեսանյութ)Ճամբարակում տուն է փլուզվել. ներսում քաղաքացի է եղել. փրկարարները նրան պատուհանից դուրս են բերելՀուսով եմ` կշարունակենք ակտիվ փոխգործակցությունը. ՀՀ նախագահը շնորհավորել է ՊուտինինՊարզ լճի ճանապարհին ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա (լուսանկարներ)
Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում (լուսանկարներ)
Նիկոլ Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունները (տեսանյութ)
Անկարան խոսել է Սիրիայում և Իրաքում Թուրքիայի ապագա գործողության մասինԱրմավիրում վթարի հետևանքով մեքենան կողաշրջվել է. վարորդներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել (ֆոտո)Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել ենՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7,500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձը (տեսանյութ)«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնիցԷլ որտեղի՞ց լինի Հայաստանը, երբ երկրի մեծ մասը հանձնած թիվ մեկ պատասխանատուն գյուղացիներին համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն․ Զաքարյան
Տավուշի այդ 4 գյուղերն ադրբեջանական են, ՀՀ-ին չեն պատկանում, պետք է վերադարձնել․ Տավուշի մարզից ՔՊ պատգամավոր
Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն առանձնազրույց են ունեցել (լուսանկարներ)
Տրոլեյբուսը հայտնվել էր շինարարի կողմից փողոցը լայնակի հատած խրամուղում. շինարարը կտուգանվի. ԿոստանյանՓաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինՓաշինյանը ՊԵԿ նախագահի առաջին նոր տեղակալ է նշանակվել
Խոշոր ու ողբերգական վթար Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կա 4 զոհ և տուժած (լուսանկարներ)
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց ԵրևանՍերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինԳազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են
Հասարակություն

Աննա Հակոբյանը ուղերձ է հղել «Բարեփոխելով Աշխարհը» փառատոնի շրջանակում

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ուղերձ է հղել «Բարեփոխելով Աշխարհը» փառատոնի շրջանակում:

Ուղերձի ամբողջական տեքստը՝ ստորև․

«Մարդիկ լույս աշխարհ են գալիս հավասար, և հեռանում են այս աշխարհից հավասար: Բայց, դժբախտաբար, կյանքի ընթացքում բոլորը չէ, որ ունենում են հավասար հնարավորություններ, արժանանում պատշաճ վերաբերմունքի, հոգատարության և խնամքի:

Այնինչ աշխարհը որքան ավելի լավը կլինի, եթե բոլորս ամեն վայրկյան հիշենք, որ յուրաքանչյուրիս առաքելությունն է հոգ տանել մեր կողքինի մասին, և աշխարհն ապրելու ավելի լավ տեղ դարձնել բոլորիս համար՝ անկախ սեռից, տարիքից, կրոնական պատկանելությունից, սոցիալական կարգավիճակից և այլն:

Իրականությունը, սակայն, դժբախտաբար հակառակն է: 21-րդ դարում մարդու իրավունքների ոտնահարումները, ավելի թույլերին ճնշելու, հետապնդելու, երբեմն նաև ամենատարբեր հիմնավորումներով ոչնչացնելու ուղիներն ավելի կատարելագործված և համակարգային են դարձել:

Մեր բոլորի աչքի առաջ դեռ ժողովուրդներ են ցեղասպանվում: Կյանքի, ազատության և անձնական անվտանգության իրավունքը, ստրկությունից և խոշտանգումներից ազատ ապրելը, աշխատելու և կրթություն ստանալու հնարավորությունը, դավանանքի ազատությունը և հավասարությունն օրենքի առջև, մարդու այս հիմնական իրավունքները մեր բոլորինն են, և մենք պետք է ամեն օր պաշտպանենք և փառաբանենք դրանք:

Մենք պետք է խոսենք նրանց փոխարեն, որոնք չեն կարող իրենք հետամուտ լինել իրենց իրավունքների իրացմանը, որովհետև չկա խաղաղ քուն, երբ պատերազմ է, և չկա երջանկություն, երբ շուրջդ դժբախտություն է:

Հայ ժողովուրդը Հայաստանում և ողջ աշխարհում, որպես մարդկության դեմ ամենամեծ հանցագործությունը հաղթահարած ժողովուրդ, պետք է համամարդկային այս օրակարգի կրողը դառնա, մարդու իրավունքների պաշտպանության, ամեն առանձին վերցրած անհատի իրավունքների իրացման առաջամարտիկը՝ ամեն օր, ամենուր և ամեն ժամ: Մենք պետք է նպաստենք, որ դիմացինի իրավունքների պաշտպանությունը դառնա կենսակերպ աշխարհի բոլոր ծայրերում, միայն այդպես աշխարհն ավելի լավը կդառնա մեր, և բոլորի համար»: