ՊՆ նախկին շենքի պայթեցմամբ պայմանավորված՝ մայրուղին փակ է լինելու ՔՊ պատգամավորի հետ միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու մանրամասները․ ասուլիսԿասկադը վերջնական տեսք կստանա, հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայատարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է Սամվել Վարդանյանին տապալել են գետնին, հայհոյել, սպառնացել, ծեծի ենթարկել, խոշտանգել․ Թովմասյան Թուրքիայում զինվորական է ինքնասպան եղել Ապրիլի 17-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԻշխանությունը քաղբանտարկյալներին ասում է՝ մեր դեմ խաղ չկա, մենք ձեր պաշտպանը չենք․ Աննա Մկրտչյան (տեսանյութ) Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին և գնահատել նրա ջանքերըՀունաստանում տեղի է ունեցել 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի կրակի վառման արարողությունը (տեսանյութ)Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլինԱշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով պետությունից շուրջ 50 միլիոն դրամի հարկ է թաքցվել  Կարող է կոպիտ բան ասեմ, բայց մենք ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին կամ մայրիկին մղի, ասի՝ իսկ ինչո՞ւ քո աշխատավարձը կրկնակի բարձր չէ. Փաշինյանը` ՆԳՆ-ում Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Սաուդյան Արաբիայի ԹագավորությունՀՀ-ում գործում է բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. պատգամավոր9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենաՀամասը բացատրել է, թե ինչու է Իսրայելը ցանկանում կնքել ժամանակավոր համաձայնագիրԲՏԱ նախարարը «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ում ներկայացրել է նորանշանակ գլխավոր տնօրենինՄԻՊ ներկայացուցիչներն այս պահին գտնվում են ՁՊՎ-ում՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակովՓաշինյանը շնորհավորել է Իսլանդիայի վարչապետին՝ պաշտոնը ստանձնելու առիթով Եվրամիության երկրները միաձայն կոչ են արել Իսրայելին հակահարված չտալ Իրանին. PoliticoԱբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և 1 անձի առողջությանը վնաս պատճառելու դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել էՎթար` Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին. կան տուժածներ (լուսանկարներ)«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները հիմա, ավելի քան երբևէ, ունեն մեր աջակցության կարիքը». «Winners lab» ՀԿ-ն կազմակերպել էր «Սիրով Արցախից» ցուցահանդեսը (լուսանկար)Լռություն, ասեցի... ականջներդ կտեսնեք` իշխանություն չեք տեսնի. ձեր տեսակը մաքսիմում կարող է շան պես հաչալ՝ կարող եք հաչալ․ Տիգրան Ավինյանը` Մանուկ Սուքիասյանին (տեսանյութ)Ամերիկացիները չեն օգնի Ուկրաինային անօդաչու թռչող սարքեր խոցել. Քիրբի
Բերման են ենթարկել Լիլիթ Ավետիսյանին
Տարիներ շարունակ էթնիկ զտման սպառնալիք հնչեցնելով՝ Ադրբեջանն ի կատար ածեց այն և այժմ համակարգված կերպով ոչնչացնում է էթնիկ հայերի ներկայության բոլոր հետքերը․ Եղիշե ԿիրակոսյանՔրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով (տեսանյութ)Ադրբեջանում միջավայր է, որտեղ կացնով մարդասպանները ստանում են մրցանակներ, փառաբանվում են որպես ազգային հերոսներ․ Եղիշե Կիրակոսյան
Բոլոր լեգիտիմ իրավունքներն ունենք վստահաբար պնդելու, որ սա կազմակերպված է եղել հենց իշխանության կողմից, իշխանության կոնկրետ թևի հրահանգով են դիմակավորված անձինք դաժան ծեծի ենթարկել ազատամարտիկին. Զոհրաբյան (տեսանյութ)
Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում ենՀուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ Գեղարքունիքի մարզի «Բերդկունք» ամրոցումԱտեստավորմանը ներգրավված զինծառայողները ստուգարք են հանձնել 1 կիլոմետր վազք վարժաձևից. ՊՆ Եթե Իսրայելը փորձի հարձակվել Իրանի վրա, այս պատասխանը շատ ավելի ուժեղ կլինի, քան նախորդը. Իրանի ԱԳ փոխնախարար Փրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակԲենիամին Նեթանյահուն ասել է, թե Իսրայելն ինչպես կպատասխանի ԻրանինԱզատեկ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելուԱմիսը 24 մլն դրամի 60 հազար հատ ցախավել եք գնում 600 աշխատակցի համար. ավագանու ընդդիմադիր անդամ (տեսանյութ)Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնում Սամվել Վարդանյանին դաժան ծեծի ենթարկելու դեպքի մասին (տեսանյութ) Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Սամվել Վարդանյանը ՁՊՎ տեղափոխվելիս ենթարկվել է դաժան ծեծի. փաստաբան
40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում շահառուների նոր խմբերի դիմումներն արդեն իսկ ընդունվում ենՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125,000 դոլար կաշառք ստանալու մեջՕգոստոսի 3-ը Հայաստանում կնշվի որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի (տեսանյութ)Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)Պեկինում հանդիպել են Սի Ցզինպինը և Օլաֆ Շոլցը
Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում. News.am
Քաղաքականություն

Ալիևի «պորտը տեղը դնելուց» հետո Փաշինյանը դարձավ բոլորի վարչապետը

Նիկոլ Փաշինյանի՝ այսօր Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի հակադարձումը կարելի է ասել այն եզակի դեպքերից էր, երբ դրականորեն ընկալվեց հասարակության և իշխանամետ ու իշխանամերձ, և հակաիշխանական կամ ընդդիմադիր հատվածների կողմից։

Այն, որ Փաշինյանի ելույթին դրականորեն արձագանքեցին Արմեն Աշոտյանն ու Արփինե Հովհաննիսյանն այն դեպքում, երբ ասենք, նախորդ օրը քննադատական հերթական գրառումն էին արել, շատ բանի մասին է խոսում։ Մի պահ նույնիսկ ջնջվեցին սև ու սպիտակ սահմանազատումները և Նիկոլ Փաշինյանը դարձավ բոլորի վարչապետը։ Առհասարակ, եթե փորձենք ամփոփել արձագանքների տրամադրությունները, ապա հստակ կարելի է ձևակերպել այն, ինչ հասարակությունն ակնկալում է իր վարչապետից։

Եվ այսպես, սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումից, հասարակության բարեկեցության մակարդակի բարձրացմանը միտված քայլերից բացի, ժողովուրդը իր երկրի ղեկավարից ակնկալում է հենց նման հայտարարություններ, հայտարարություններ, որոնք ազգային շահերի, ընդունված կատեգորիաների սահմաններում են։ Վստահաբար կարելի է ասել, որ եթե օրինակ Փաշինյանը նման կերպ արձագանքեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հասարակությունը կընդուներ բացասաբար, քանի որ դա հասարակության ընկալման կատեգորիալ համակարգում չկա, քանի որ Պուտինն ռուս է, իսկ ռուսը մեր եղբայրն է։ Իսկ Ալիևի դեպքում ամեն ինչ առավել քան լավ է, քանի որ Ալիևը ադրբեջանցի է (շատ դեպքերում չեն էլ ասում ադրբեջանցի, այլ՝ թուրք) ու դրանով ամեն բան ասված է ժողովրդի ենթագիտակցության մեջ նա նստած է որպես էթնիկ խմբի ներկայացուցիչ նեգատիվ ընկալումների շրջագծում։

Այսօրվա արձագանքները, օրինակ, Փաշինյանի թիմը ճիշտ կաներ, եթե հավաքեր ու մանրակրկիտ կերպով վերլուծեր, քանի որ այն հասարակական խմբային ենթագիտակցականի ցուցիչն է, ու դրա վրա աշխատելով է, որ հնարավոր է ամրագրել այս կամ այն մոտեցումը հասարակական գիտակցության մեջ։ Իսկ այն, որ իրոք ներքին քաղաքական օրակարգը, ու արտաքին քաղաքական օրակարգը սկսում է տարանջատվել երկրի առաջին դեմքի մակարդակով, արդեն խոսում է Նիկոլ Փաշինյանի՝ կերպարային նոր փոփոխության թևակոխման մասին, եթե իհարկե, նա ունենա այդ գիտակցումը մինչև վերջ ու զարգանա այս ուղղությամբ։

Ամերիկայում, Եվրոպայում հսկայական ինստիտուտներ են գործում հասարակական կարծիքի, խմբային գիտակցականի ու ենթագիտակցականի ուսումնասիրության համար, որոնց արդյունքները ներառվում են բնականաբար պետական քաղաքականության ու ռազմավարության մեջ; Հայաստանն էլ կարող է ունենալ նման ինստիտուտ ու առաջարկել աշխարհին իր մոդելները։

 

Յակոբ Բերգեր