Գերմանիայում գտնվող Թուրքիայի դեսպանատան մոտ մեքենա են հրդեհել
Բեռլինում Թուրքիայի դեսպանատան մոտ անհայտ անձինք մեքենա են այրել: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան: Մեքենան ամբողջովին այրվել է, սակայն դեպքի հետևանքով տուժածներ չկան:
Բեռլինի ոստիկանությունը քայլեր է ձեռնարկում մեքենան այրողներին հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ: