Իվան Ռակիտիչը ձմռանը կտեղափոխվի «Ինտեր»
Կատալոնական «Բարսելոնա»-ի խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը ցանկանում է փոխել ակումբը։ Այս մասին տեղեկանում ենք Mundo Deportivo կայքից։
Աղբյուրը նշում է, որ Ռակիտիչը դժգոհ է, որ չի հայտնվում մեկնարկային կազմում և ձմռանը կհեռանա ակումբից։
Նշվում է, որ նրան ցանկանում է գնել իտալական «Ինտեր»-ը, և արդեն իսկ հիմա երկու կողմերը պատրաստվում են բանակցել։
Ընդգծենք, որ ակումբն էլ իր հերթին ցանկանում է վաճառել խորվաթ ֆուտբոլիստին։