Պոգբա, թե՞ Էրիկսեն․ Զիդանն ու Պերեսը չեն կողմնորոշվում
«Մադրիդի Ռեալ»-ը ամեն կերպ ցանկանում է այս ձմռանը գնել կենտրոնական կիսապաշտպան։
Եվ այս հարցում ինչպես միշտ հակասություններ ունեն Զինեդին Զիդանն ու թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսը։ Ինչպես տեղեկանում ենք Marca սպորտային պարբերականից, Զիդանը ցանկանում է գնել Պոգբային, իսկ Պերեսը՝ Էրիկսենին։
Այս խնդիրը կար նաև ամռանը և մինչև վերջին պահը իսպանական ակումբը չկոխմնորոշվեց, թե ի վերջո ո՞ւմ է ցանկանում գնել։ Ընդգծենք, որ 2 ֆուտբոլիստներն էլ ցանկանում են հանդես գալ «Ռեալ»-ում։