«Փաստ». Տարօրինակ ու անհեթեթ գաղափարներ՝ իշխանության ներսում
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Օրերս «Փաստ» թերթին մի ուշագրավ հանգամանք է հայտնի դարձել. պարզվում է՝ իշխանության շարքերում մի քանիսը հանդես են եկել առաջարկությամբ, ըստ որի՝ անհրաժեշտ է վերանայել նախկին նախագահների ու դեսպանների պետական կարգավիճակի հարցը։
Այսինքն, ըստ մեր աղբյուրների, առաջարկվում է նախկին նախագահներին չտրամադրել պետական պահպանությունով վերապահված համապատասխան անվտանգություն, ինչպես նաեւ պետական միջոցներով սպասարկվող առանձնատուն ու ծառայողական մեքենա, նրանց, ինչպես նաեւ նախկին դեսպաններին զրկել բոլոր արտոնություններից։
Կամ՝ գոնե սրացից մի քանիսը:
Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ այս թեման միանշանակ չի ընդունվել իշխանական վերնախավի կողմից՝ գոնե այս պահի դրությամբ դա գնահատելով անհեթեթ ու վտանգավոր նախաձեռնություն:
Այդուամենայնիվ, դա չի խանգարել տարբեր «խողովակներով» հանրության շրջանում «սլիվներ» նետել՝ այդ գաղափարի հետ աստիճանաբար մարդկանց «հաշտեցնելու» նպատակով:
Ավելին, վերջերս ֆեյսբուքյան օգտատերերից մեկի միջոցով նույնիսկ կոչ էր հնչել «կոչումնազրկել» նախկին երեք նախագահներին: Բուն ձեւակերպումն ինքնին իրավաբանորեն պարզապես զավեշտալի է, սակայն իմաստն, ըստ էության այն է, ինչի վերաբերյալ գաղափարը ոմանք փորձում են տարածել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում