Աթամբաևը հրաժարվել է ներկայանալ դատարան
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հրաժարվել է դատարան ներկայանալուց: Նա մեղադրվում է քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ապօրինի ազատ արձակելու մեջ:
Վերջինս 2006 թվականին դատապարտվել էր 16 տարվա ազատազրկման, սակայն 2013 թվականին նրան ազատ արձակեցին՝ արյան քաղցկեղ ունենալու պատրվակով:
Բանտից ազատվելուց մի քանի ժամ անց Բատուկաևը նոր անձնագիր էր ստացել ու հեռացել երկրից:
Նախկին նախագահ Աթամբաևի գործի հաջորդ քննությունը նշանակվել է հոկտեմբերի 14-ին: Դեռ հայտնի չէ՝ նա կրկին չի ներկայանա դատարան, թե, այնուամենայնիվ կգա: