«Միլան»-ը ցանկանում է գնել «Տոտենհեմ»-ի ֆուտբոլիստներին
Իտալական «Միլան»-ը ցանկանում է գնել Լոնդոնի «Տոտենհեմ»-ի ֆուտբոլիստներին։ Այս մասին տեղեկանում ենք Milanac.ru կայքից։
Ակումբը իր ուշադրության կենտրոնում է առել թիմի ֆուտբոլիստներ Էրիկ Դայերին ու Սերժ Օրյեին։ Իտալական ակումբը ցանկանում է ձմռանը երկու ֆուտբոլիստներին էլ գնել, իսկ եթե չստացվի, ապա նրանք կաշխատեն հատկապես Դայերի տրանսֆերի ուղղությամբ։
Դեռևս բանակցությունների մասին տեղեկություններ չկան։