Grand Swiss. Մելքումյանը մեկնարկել է հաղթանակով, Արոնյանը՝ ոչ ոքի խաղացել
Շվեյցարիայում հոկտեմբերի 10-ին մեկնարկել է FIDE Chess.com Grand Swiss մրցաշարը, որում Հայաստանը ներկայացնում են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Կարեն Մովսիսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Վլադիմիր Հակոբյանը և Էլինա Դանիելյանը:
Լևոն Արոնյանը մեկնարկում ոչ ոքի է խաղացել նորվեգացի Արյան Տարիի, Գաբրիել Սարգսյանը՝ հնդիկ Սարին Նիհալի, Վլադիմիր Հակոբյանը՝ ռուսաստանցի Վերա Նեբոլշինայի հետ: Հրանտ Մելքումյանը հաղթել է ռումինացի Իրինա Բուլմագային:
Հայ շախմատիստների մասնակցությամբ մյուս պարտիաները դեռ չեն ավարտվել:
FIDE Chess.com Grand Swiss մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 21-ին: