Ալիևն ու Փաշինյանը նույն վայրում. ո՞վ կլինի քավորը
Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնելու է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ, որտեղ արդեն վաղը կայանալու է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը։ Փաշինյանը հանդիպում կունենա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:
Աշխաբադ է ժամանել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, իսկ ԱՊՀ անդամ պետությունների անդամներին նիստտին ներկա կլինի նաև Ռուսաստանի նախագահը։ Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջին օրերին հակառակորդի ակտիվությունից և նրանց կրակոցից հայ զինվորի սպանությունից հետո Փաշինյանի համար ստեղծված է հարթակ հանդիպելու Ալևին, հարցեր դնելու և դրանց պատասխանները ստանալու համար։
Այդ հարթակն էլ ավելի ամուր է դարձնում ՌԴ նախագահի ներկայությունը, ի վերջո Փաշինյանը պնդում է, որ մեր հարաբերությունները մեր ռազմավարական գործընկերոջ հետ փայլուն են, ուստի այդ գործընկերը ցանկության պարագայում, կջանա հակամարտության կողմերում գտնվող պետությունների ղեկավարների զրույցը կազմակերպելու համար. ի վերջո հայտնի է, որ զրուցելը նախընտրելի է լռությունից, տեղում դոփելուց. իսկ Արցախի բանակցային գործընթացում կանգառից բացի այլ բան մենք չունենք։ Չի բացառվում, որ Փաշինյանը Ալիևի հետ այս անգամ էլ նախընրի վերելակներից մեկի մեջ հանդիպում, բայց նույնիսկ այդ հանդիպումը նախընտրելի է այս սարսափեցնող լռությունից, որը մատնոիւմ է անկարողությունը։