Թրամփը դավաճանել է իր ժողովրդին. Բայդեն
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր իմպիչմենտի վերաբերյալ Ջո Բայդենի հայտարարությունն անվանել է «խղճուկ»:
2020 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու Ջո Բայդենն առաջին անգամ հրապարակավ հայտարարել է, որ կողմ է Թրամփի դեմ իրականացվող իմպիչմենտի գործընթացին:
«Դոնալդ Թրամփը դրժել է իր խոստումը, դավաճանել է իր ժողովրդին և կատարել է այնպիսի գործողություններ, որոնք հանգեցնում են իմպիչմենտի»,- ասել է Բայդենը: