Հայաստանը կշարունակի Սիրիայում առաքելության իրականացումը․ Փաշինյանը՝ Թուրքիայի զինված ուժերի Սիրիա ներխուժման մասին (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է Թուրքիայի զինված ուժերի ներխուժումը Սիրիա։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ Թուրքիայի զինված ուժերի ներխուժմանը Սիրիա։
Փաշինյանն իր մտահոգությունը հայտնեց՝ նշելով, որ այդ գործողությունն էլ ավելի կխորացնի Սիրիայում մարդասիրական ճգնաժամը:
«Ինչպես տեղյակ եք, Հայաստանը Սիրիայում հաջողությամբ իրականացնում է մարդասիրական առաքելություն, և մենք կշարունակենք այդ առաքելության իրականացումը»,- ասաց Փաշինյանը՝ կոչ անելով միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել ապօրինի գործողությունը դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիների, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում